Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Ինտերֆերոնը հանում է ասթմայի նոպաները

Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են Հարավարևմտյան բժշկական կենտրոնի գիտնականները:

Ինտերֆերոնը պաշարում է ասթմա առաջացնող իմունային բջիջների զարգացումը: Դրանք պատկանում են Т-լիմֆոցիտների դասին և կոչվում են T 2-հելփերներ կամ Th2 բջիջներ: Նորմալ պայմաններում վերջիններս օրգանիզմը պաշտպանում են վարակից՝ ընկճելով բորբոքմանը նպաստող նյութերը: Սակայն որոշ մարդկանց մոտ դրանք նպաստում են անվտանգ նյութերի նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առաջացմանը, ինչպիսիք են կենդանիների մորթին, փոշեհատիկները և փոշին: Հենց Th2 բջիջները դառնում են ռեակտիվ, զարգանում են բորբոքային գործընթացներ, որոնք բնորոշ են ալերգիային, ասթմային և ատոպիկ դերմատիտին:

Մինչև հիմա ոչ- ոք չէր կռահել ասթմատիկներին բուժել ինտերֆերոնով, հայտարարարեց իմունալոգիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի դոցենտ Դեվիդ Ֆերարը:

Մարդու բջիջների վրա իրականացված փորձերն ապացուցեցին, որ ինտերֆերոնը պաշարում է Th2 բջիջների զարգացումը և ընկճում է արդեն Th2 դարձած բջիջները՝ ազդելով GATA3 անունով հայտնի կարգավորող սպիտակուցի վրա: Այն հանդիսանում է Th2 բջիջների տրանսկրիպցիայի գործոն և կարգավորում է դրանց ֆունկցիաները:

Այսպիսով, գիտնականները կարող են պաշարել ալերգիկ ռեակցիայի ամբողջ գործընթացը: Հաջորդ փուլում նրանք կստուգեն, արդյո՞ք ինտերֆերոնը կանխում է հիվանդներից վերցված բջիջների վրա ասթմայի առաջացմանը նպաստող տարբեր նյութերի ազդեցությունը : Քանի որ ինտերֆերոնը բժշկության մեջ բավական երկար է կիրառվում, այդ պատճառով կարիք չկա ինտերֆերոնի անվտանգությունն ուսումնասիրող փորձարկումներ իրականացնել:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ